5 ապրիլի 2011 - 15:48 AMT
Հայաստանում 2011-ի հունվար-փետրվարին արտադրվել է 9073 կարատ ադամանդ

2011-ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 9073 կարատ ադամանդ 2010-ի նույն շրջանի 7740 կարատի փոխարեն (17.2 տոկոս աճ): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Բացի դրանից, հաշվետու շրջանում երկրում արտադրվել են 54.9 կգ ոսկերչական իրեր 2010-ի 77.1 կգ փոխարեն: Այս արտադրության մեջ անկումը 2010-ի հունվար-փետրվարի համեմատ կազմել է 28.8 տոկոս: