5 ապրիլի 2011 - 15:59 AMT
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին` Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Ղազախստանին` խաղաղություն և բարգավաճում:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայ-ղազախական կառուցողական գործընկերության զարգացման հարցերում համատեղ ջանքերը, երկու երկրների նախագահների միջև հաստատված անձնական վստահելի հարաբերությունները հետագայում ևս կծառայեն ի շահ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: