5 ապրիլի 2011 - 16:20 AMT
Աբրահամյանը առաջարկում է ներգրավել կառավարությանը պարարտանյութերի ներկրման գործում

Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծման համար Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն առաջարկում է կառավարությանը ներգրավել պարարտանյութերի, դիզելային վառելիքի, գյուղատնտեսական տեխնիկայի, թունաքիմիկատների և սերմնացուի ներկրման գործընթացում: Ինչպես գյուղատնտեսության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է Աբրահամյանը, եթե կառավարությունն այդ գործընթացող զբաղվի մոտակա 5 տարիներին, դա զգալիորեն կնպաստի այդ ոլորտի մի շարք առաջնահերթ խնդիրների լուծմանը:

«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ ապրանքի ներկրմամբ զբաղվում է մասնավոր հատվածը, բայց ճիշտ կլինի, եթե մոտակա 5 տարվա ընթացքում կառավարությունն ինքը զբաղվի այդ գործընթացով»,- ասել է Աբրահամյանը: