5 ապրիլի 2011 - 16:40 AMT
Ապրիլի 6-ին և 7-ին Orange-ի բաժանորդներն արտերկրներ SMS-ներ կուղարկեն մեկ դրամով

Ապրիլի 6-ին և 7-ին Orange համարից աշխարհի ցանկացած ուղղությամբ ուղարկված առաջին 100 հաղորդագրությունները կարժենան մեկ դրամ: Այս ակցիան Orange ընկերության նվերն է Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Ակցիայից կարող են օգտվել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ովքեր ռոմինգում չեն գտնվի ապրիլի 6-ին և 7-ին: