5 ապրիլի 2011 - 16:52 AMT
«ՀԿԵՈՒ»-ում աշխատանքի միավորման և օպտիմալացման նպատակով ստեղծվել է Ենթակառուցվածքների ծառայություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ստեղծվել է Ենթակառուցվածքների ծառայություն: «ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլինի հրամանով նոր ծառայության պետ է նշանակվել Բորիս Զվերևը, որը մինչ այդ զբաղեցնում էր Գծի ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Աշոտ Ունուսյանը, որը զբաղեցնում էր Գծի ծառայության պետի պաշտոնը, նշանակվել է Ենթակառուցվածքի ծառայության պետի առաջին տեղակալ:

«Ենթակառուցվածքի ծառայությունը ստեղծվել է առաջին հերթին երեք տնտեսությունների` գծերի տնտեսության, էներգամատակարարման և էլեկտրականացման տնտեսության, ազդանշանային, համակենտրոնացման, արգելափակման և կապի տնտեսության, միավորման և օպտիմալացման կարիքից ելնելով», - ասում է Ենթակառուցվածքների ծառայության պետ Բորիս Զվերևը:

Այսպիսով, նախկինում բաժանված այս երեք ծառայությունները այժմ միավորված են միասնական ցանցում՝ փոխադրումների, որպես երկաթգծի գործունեության հիմնական տեսակի, ապահովման համար: