5 ապրիլի 2011 - 17:07 AMT
Մեկ օրում մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 18 դեպքից՝ 7-ը, իսկ խուլիգանության ու կողոպուտի 1-ական և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 5 դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: