5 ապրիլի 2011 - 20:18 AMT
Հունաստանը ԵԱՀԿ ՄԽ-ն համապատասխան ձևաչափ է համարում ղարաբաղյան կարգավորման համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներն ամենից շատ են համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը:

«Մենք հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը կգտնվի մոտ ապագայում»,- ասել է Հունաստանի ղեկավարը, գրում է Inews.org-ը: