6 ապրիլի 2011 - 12:19 AMT
Livejournal-ը այս պահին կրկին ենթարկվում է DDoS հաքերային հարձակումների

Ռուս հայտնի բլոգեր և SUP-ի փորձագետ Ռուստեմ Ադագամովը իր Twitter էջում քիչ առաջ գրել է, որ Livejournal-ը կրկին ենթարկվում է DDoS հարձակումների:

Ռուսական բլոգային հարթակ Livejournal-ը 35-40 րոպե առաջ կրկին դադարեց գործել, սա արդեն 3-րդ DDoS հաքերային հարձակումն է:

Ռուսաստանցի հայտնի բլոգեր և SUP-ի փորձագետ Ռուստեմ Ադագամովը իր Twitter էջում քիչ առաջ գրեց, որ Livejournal-ը կրկին ենթարկվում է DDoS հարձակումների։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ և Livejournal հարթակն օգտագործող բլոգեր Սամվել Մարտիրոսյանը հայտնեց իր կարծիքը PanARMENIAN.Net-ի թղթակցին։

«Այս պահին կարծում եմ Livejournal օգտագործողների մի մասը կտեղափոխվի արդեն սոցիալական այլ հարթակներ, իսկ Livejournal-ն ինչ-որ ժամանակ անց կրկին կվերականգնվի։ Պետք է մի քանի օր սպասել և հասկանալ իրավիճակը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։