Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի (ANC Australia) կազմկոմիտեն կազմել է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված ծրագիրը: Միջոցառումները կանցնեն Սիդնեյում ու Մելբուռնում: Ապրիլի 16-ին Մելբուրնում դասախոսությամբ հանդես կգա դոկտոր Դոննա Լի Ֆրիզը, ապրիլի 18-ին Սիդնեյում հանդես կգա Վոլոնգոնգ համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Կապլանը, հաղորդում է armenia.com.au-ն:
Դոննա Լի Ֆրիզը Հայոց ցեղասպանության, Բոսնիայի ցեղասպանության և Ռաֆայել Լեմկինի մասին գրքերի հեղինակ է: 2010 թվականին պրոֆեսոր Ֆրիզը նպաստեց Մելբուռնի Հոլոքոսթի թանգարանում Հայոց ցեղասպանության մասին մշտական ցուցադրության բացմանը: