6 ապրիլի 2011 - 13:15 AMT
Դավիթ Շահնազարյանն ընդդիմադիր ՀԱԿ-ը համարում է Հայաստանի միակ ժողովրդավարական ռեսուրսը

Հայաստանում ժողովրդավարական միակ ռեսուրսը ՀԱԿ-ն է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի քաղաքական դաշտը բաժանված է երրի իշխանությունների, ՀԱԿ-ի և ՀԱԿ-ի հասարակական քաղաքական ուժերի միջև: Այդ ուժերի թվին նա դասել է նաև «Ժառանգություն» կուսակցությանը և ՀՅ Դաշնակցությանը: Միաժամանակ Շահնազարյանն ընդգծել է, որ Հայաստանում առկա քաղաքական օրակարգը թելադրում է ՀԱԿ-ը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հետ ՀԱԿ հարաբերություններին, ապա Շահնազարյանը կոչ է արել «Ժառանգությանը» չայրել վերջին կամուրջները ՀԱԿ-ի հետ: Նրա խոսքերով, դա սխալ է և «Ժառանգությանը» կբերի մեկուսացման, ինչպես նաև նրան, որ «Ժառանգությունը» հայտնվելու է արխիվում կամ իշխող դաշտում: