6 ապրիլի 2011 - 16:01 AMT
Mozilla Firefox 4-ի երևանյան շնորհանդեսի օրը տեղափոխվել է` այն կկայանա մայիսի 5-ին

Ապրիլի 15-ին կայանալիք Mozilla Firefox 4-ի միջազգային Launch day-ի երևանյան շնորհանդեսը կկայանա մայիսի 5-ին։ Միջոցառման նախաձեռնող Նորայր Չիլինգարյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ կայանալիք միջոցառման օրը փոփոխվել է, քանի որ սպասում են, թե երբ Հայաստան կհասնի Mozilla-ի ուղարկած նվերներով փաթեթը։

«Meetup.com-ում մասնակցությունը հաստատել է 21 հոգի։ Firefox-ի լոգոյով նվերները քանակով, հավանաբար, ավելի շատ կլինեն մասնակիցների քանակից»,- ասել է Նորայր Չիլինգարյանը։

Ապրիլի 15-ին Mozilla-ն հայտարարել է միջազգային Firefox 4 Launch Party օր։ Աշխարհի 239 քաղաքներում կհավաքվեն մի շարք ՏՏ մասնագետներ և Mozilla Firefox-ի սիրահարներ և միասին կբեռնեն Mozilla Firefox 4-ն իրենց համակարգիչների համար։