6 ապրիլի 2011 - 17:23 AMT
Ապրիլի 8-ին կկայանա ԻՏՁՄ 11-րդ համագումարը

Ապրիլի 8-ին տեղի կունենա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 11-րդ համագումարը։ Այս մասին հայտնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից։

Համագումարի պաշտոնական բացումը կսկսվի ժամը 10:30։ Բացման խոսքով հանդես կգան ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը և ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը:

Համագումարի ընթացքում կներկայացվեն ԻՏՁՄ 2010 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, կընդունվի ԻՏՁՄ 2011-2013թթ. ռազմավարությունը, կառաջադրվեն և կընտրվեն միության վարչության անդամները:

Համագումարին ներկա կլինեն ՏՀՏ ոլորտի ընկերությունների և նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ` ընդհանուր մոտ 150 մասնակիցներ և հյուրեր: