6 ապրիլի 2011 - 17:43 AMT
Սրտաբան. Հայաստանում զգալիորեն կրճատվել է սրտամկանի ինֆարկտից մահացության տոկոսը

Հայաստանում չափահաս բնակչության շուրջ մեկ երրորդը զարկերակային ճնշման խախտման խնդիր ունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը: Նրա խոսքերով, Հայաստանի երիտասարդության շարքում զարկերակային ճնշման ցուցանիշը բավական բարձր է, նրա տարածվածությունը կազմում է 17-20 տոկոս: «Զարկերակային ճնշման վրա հիմնականում է ազդում է ավելորդ քաշի խնդիրը և ճարպակալումը, որի տարածվածությունը Հայաստանում կազմում է շուրջ 40 տոկոս»,- ասել է Երևանի գլխավոր սրտաբանը:

Միևնույն ժամանակ, Զելվեյանը գոհունակությամբ նշել է, որ 5 տարվա ընթացքում (2004-2009թթ.) Երևանում ավելացել է կայուն ճնշում ունեցող մարդկանց թիվը: Բացի դրանից, զգալիորեն կրճատվել է սրտամկանի ինֆարկտից մահացության տոկոսը: