Այսօր Nokia-ն իր պաշտոնական բլոգում հայտնել է, որ ցանկանում է ճշտել, թե N8 օգտագործողները ի՞նչ գույնի N8 սերիայի սմարթֆոն կցանկանային ունենալ։ Այս նպատակով Nokia-ն հարցում է անցկացնում։
Այս հարցումը ենթադրում է, որ Nokia-ն N8 սերիայի սմարթֆոնների համար նոր գույն կընտրի։ Nokia-ն գրում է. «Ենթադրենք, որ թողարկվում է N8 -ի 6-րդ գույնը»։
Հարցման մեջ կան հետևյալ տարբերակները՝ շագանակագույն, վարդագույն, դեղին, մանուշակագույն, կարմիր և այլն։
Թվարկվածներից առավելագույն ձայները հավաքել է կարմիրը։
Հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կարդալ Nokia-ի պաշտոնական բլոգի համապատասխան գրառումը։
N8 սերիայի nokia սմարթֆոնները մինչ այժմ թողարկվել են 5 գույնով՝ սև, արծաթագույն, կանաչ, կապույտ և նարնջագույն։