6 ապրիլի 2011 - 19:21 AMT
Գերմանիայում ընդդիմադիր ադրբեջանական հեռուստաալիք է բացվել

Գերմանիայում իր աշխատանքը կմեկնարկի Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին բացեիբաց օժանդակող հեռուստաալիք: Ալիքը հիմնադրողների խոսքով, տեղեկատվության նման աղբյուրի ստեղծման անհրաժեշտությունը ծագեց այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին խոչընդոտել արևմտյան ԶԼՄ աշխատանքին:

Նոր հեռուստաալիքն Ադրբեջանում հեռարձակվելու է ինտերնետ-կապի միջոցով, իսկ տեղակայվելու է Գերմանիայում: Ալիքի աշխատանքի մեջ կներգրավվեն Գերմանիայում բնակվող և ուսանող ադրբեջանցիները, հաղորդում է Pia.az-ը: