7 ապրիլի 2011 - 10:47 AMT
Էդվարդ Նալբանդյանը Կիևում կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 8-ին Կիևում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ուկրաինա:

Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կանդրադառնան ԱՊՀ ձևաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Նախատեսվում է քննարկել նաև մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնց դրույթների իրականացումը միտված է լրացուցիչ ազդակ հաղորդելու ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ մինչև 2020թ. նախատեսված գործառույթների ապահովմանը, ինչպես նաև տարբեր բնագավառներում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: