7 ապրիլի 2011 - 12:21 AMT
Փրկարարները որոնում են Քասախ գետն ընկած տղամարդու դին

Ապրիլի 6-ին՝ ժամը 17. 20-ին ,ահազանգ է ստացվել, որ Քասախ գետում` Աշտարակ քաղաքի ՛«Վանա լիճ» ռեստորանի հարակից հատվածում, երկու քաղաքացի են ընկել գետը, որոնցից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել, իսկ երկրորդ քաղաքացին` հավանական է ջրահեղձվել է և որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը փրկարական ջոկատը և 2 ջրասուզակ:

Փրկարարների, ջրասուզակների, ոստիկանության և քաղաքացիների կողմից իրականացվել են որոնողական աշխատանքներ: Ջրահեղձված,1961թ.-ին ծնված Մանվել Ավետիսյանի դին չի հայտնաբերվել, իսկ Աշտարակ քաղաքի հիվանդանոց

տեղափոխված,1963թ.-ին ծնված Աշոտ Կարապետյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: