7 ապրիլի 2011 - 12:55 AMT
Վարդան Բոստանջյան. Առաջիկա ընտրություններում միասնական կոալիցիոն ցուցակի մասին խոսելը վաղաժամ է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) չի դիտարկում միասնական կոալիցիոն ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքերով, ներկա պահին այդ մասին խոսելը տրամաբանական չէ և վաղաժամ է: «Ինչ վերաբերվում է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտարարությանն այն մասին, որ կոալիցիան ընտրությունների է գնալու միասնական ցուցակով, ապա ես հարգում եմ նրա կարծիքը, բայց մենք նման հարցեր չենք դնում մեր առաջ»,- ասել է Բոստանջյանը: Նա նաև հավելել է, որ ԲՀԿ-ն Հայաստանի քաղաքացիների նման ցանկանում է, որպեսզի երկրում ուժեղ իշխանություն լինի: