7 ապրիլի 2011 - 13:25 AMT
Մանվել Սարգսյան. ՀԱԿ-ը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ընկալեց որպես հարված ՀԱԿ-ի դիրքերին

Հայ ազգային կոնգրեսը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ընկալեց որպես հարված ՀԱԿ-ի դիրքերին: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Մանվել Սարգսյանը: Ըստ փորձագետի, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ցույց տվեց, որ Հայաստանում սկսել են կիրառվել քաղաքական պայքարի նոր մեթոդներ, ինչն, ըստ Սարգսյանի, կարելի է միայն ողջունել: ՀԱԿ-ում Մանվել Սարգսյանը հետաքրքիր գործընթացներ է տեսնում: Ինչպես նշել է Սարգսյանը, Կոնգրեսի հայտարարություններն ու դրույթները նոր երանգավորում են ստացել: