7 ապրիլի 2011 - 15:33 AMT
140 ասպիրանտ կստանա զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք

Կառավարությունը ապրիլի 7-ի նիստում հաստատել է ՀՀ 2011/2012թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով 140 տեղ, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ 239 տեղ, դոկտորանտուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ 14 տեղ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: