7 ապրիլի 2011 - 15:51 AMT
Շավարշ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

Բարձր գնահատելով երկու պետությունների միջեւ հաստատված բազմաբովանդակ փոխշահավետ համագործակցությունը` կողմերը քննարկեցին հայ-վրացական հարաբերությունների տարբեր բնագավառներին առնչվող մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: