7 ապրիլի 2011 - 15:53 AMT
Սամվել Բալասանյան. Հայ կինը շարունակում է մնալ մեր ազգի հարատևման իրական երաշխավորը

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը շնորհավորել է հայ կանաց Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Փոխնախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանում և Սփյուռքում բնակվող կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Սիրելի կանայք, դուք եղել և շարունակում եք մնալ մեր ազգի հարատևման իրական երաշխավորներից: Սքանչելի այս տոնը հիանալի առիթ է՝ մեկ անգամ ևս Ձեզ մատուցելու մեր մեծարանքն ու երախտագիտությունը: Հայ կնոջ կերպարը, որպես հոգատար մայր, քույր անհրաժեշտության դեպքում, նաև ազգի ֆիզիկական գոյատևման համար զենքը ձեռքին պայքարողի, հայտնի է աշխարհին»:

«Կրկին անգամ շնորհավորում եմ մեր կանանց Ապրիլի 7 ը: Թող, որ ձեր հարկերի տակ իշխեն ջերմությունն ու ընտանեկան երջանկությունը։ Միշտ մնացեք կանացի և հմայիչ»,-ասվում է Սամվել Բալասանյանի ուղերձում: