7 ապրիլի 2011 - 16:24 AMT
Դինքի սպանության գործով առաջին դատախազը նշանակվել է «Էրգենեկոնի» գործով դատախազ

Ջիհան Կանզիսը նշանակվել է «Էրգենեկոնի» գործով նոր դատախազ` փոխարինելով Զաքերիա Օզին, որը հեռացվել է լրագրողների կալանքների հետ կապված վեճերի պատճառով, որոնք մեղադրվում են «Էրգենեկոնի» հետ կապեր ունենալու մեջ:

Կանզիսը հայտնի է որպես հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով առաջին դատախազ: Ջիհան Կանզիսը դատավորների և դատախազների ասոցիացիայի անդամ է (YARSAV), որը բազմիցս քննադատության ենթարկել «Էրգենեկոնի» հետաքննությունը` այն բավարար չհամարելով:

Դատախազի նոր տեղակալ է դարձել Ուֆուկ Էմերտջանը, որը փոխարինել է Էրջան Շաֆակին:

Օզը և Շաֆակն առաջադրվել են Ստամբուլի գլխավոր հասարակական մեղադրողի պաշտոնում, սակայն «Էրգենեկոնի» դեմ հետաքննության տապալումի պատճառով կորցրել են իրենց հեղինակությունը: Ստամբուլի նոր հասարակական մեղադրող է դարձել Ֆիքրեթ Սեշենը, գրում է Hurriyet Daily News-ը: