7 ապրիլի 2011 - 18:22 AMT
Թուրքիայի փոխվարչապետ. Թուրքական դիվանագիտության միակ բացթողումը Հայաստանի հետ հարաբերություններն են

Այսօրվա դրությամբ թուրքական դիվանագիտության միակ բացթողումը Հայաստանի հետ հարաբերություններն են: Այդ մասին Վաշինգտոնում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը: Նա նշել է, որ երկու երկրների միջև կան հումանիտար հարաբերություններ: «Կան ավիաչվերթներ, մենք կարող ենք օգնություն ուղարկել: Հայաստանից ժամանածները Թուրքիայում աշխատանք են գտնում: Միայն թե անցյալից մնացած պատը մինչ օրս գոյություն ունի»,- ընդգծել է նա:

Փոխվարչապետը հիշեցրել է թուրքական քաղաքականության «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքի մասին`նշելով, որ Թուրքիան «հիանալի հարաբերություններ» ունի Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հունաստանի, Բալկանների, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, հաղորդում է Sondakika-ն: