7 ապրիլի 2011 - 20:22 AMT
Հրդեհը Երևանի «Փարվանա» ռեստորանային համալիրում մարվել է

«Հրդեհը Երևանի «Փարվանա» ռեստորանային համալիրում մարվել է 19:58-ին, հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԻՆ Փրկարար ծառայության մամլո ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Երևանյան ժամանակով 18:01-ին ահազանգ ստացվեց այն մասին, որ ռեստորանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով, այրվել է ռեստորանի տանիքի 500-600 քառ մետր տարածք: