8 ապրիլի 2011 - 10:21 AMT
ԼՂՀ ներկայացուցիչն ԱՄՆ-ում կմասնակցի Հարավային Կովկասի հարցերով համաժողովին

Հաջորդ շաբաթ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, Բրուկինյան և Կոլումբիական համալսարաններում տեղի են ունենալու համաժողովներ և կլոր սեղաններ «Հարավային Կովկաս. տեղի հայացքները հակամարտության վերաբերյալ և հրադադար» թեմայով: Միջոցառումներին մասնակցելու համար հրավիրվել են մեկական փորձագետներ Արցախից, Ադրբեջանից, Վրաստանից և Աբխազիայից: ԼՂՀ-ից համաժողովի և կլոր սեղանների աշխատանքին մասնակցելու է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մայիլյանը հաստատել է իր մասնակցությունը: