8 ապրիլի 2011 - 11:51 AMT
Ռուս հայտնի բլոգեր Միտրիչը կհյուրընկալվի BarCamp Yerevan 2011-ին

BarCamp Yerevan 2011-ի կազմակերպիչներից Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում տեղեկացնում է, որ BarCamp Yerevan 2011-ի գործընկեր Beeline ընկերությունը BarCamp է հրավիրել Livejournal ցանցի ռուս հայտնի բլոգեր Միտրիչին՝ Դմիտրի Չերնեշևին (mi3ch.livejournal.com).

Ինչպես հայտնել է Սամվել Մարտիրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին, BarCamp Yerevan 2011-ին հյուրընկալվելու են նաև OPERA Software ընկերության ներկայացուցիչները:

BarCamp Yerevan 2011-ի կանցկացվի հունիսի 4-5-ը Ամերիկյան hամալսարանում:

BarCamp -ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։