8 ապրիլի 2011 - 12:39 AMT
Մևլութ Չավուշօղլուն հայ պատգամավորին հիշեցնում է թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստի

Մևլութ Չավուշօղլուն դրսևորում է իրեն ոչ թե որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ, այլ թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Չավուշօղլուի հայտարարությունները Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին:

Ավելի վաղ, պատասխանելով Ստեփանակերտում միջազգային օդանավակայանի բացման և Հայաստանից ավիաչվերթներ կազմակերպելու մասին հարցին, Չավուշօղլուն նշել է, որ եթե ադրբեջանական կողմը ցանկանա, կարող է այդ հարցը բարձրացնել ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում:

«Դա չի մտնում նրա լիազորությունների մեջ, և Չավուշօղլուն Քաղավիացիայի միջազգային կազմակերպության անդամ չէ»,- հայտարարել է Մելիքյանը: Նա համոզմունք է հայտնել, որ տեխնիկական հարցերի լուծումից հետո չվերթներ են իրականացվելու դեպի Ստեփանակերտ: