8 ապրիլի 2011 - 12:40 AMT
Գագիկ Մելիքյան. Հայաստանի նոր խորհրդարանում գործարարներն ավելի քիչ կլինեն

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը կանխատեսում է, որ Հայաստանի նոր խորհրդարանում գործարարներն ավելի քիչ կլինեն: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մելիքյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո բիզնեսի ազդեցությունը խորհրդարանի աշխատանքի վրա լիովին կվերանա:Ըստ պատգամավորի, այդ գործընթացն առկա է ողջ աշխարհում և Հայաստանը ևս չի կարող անհաղորդ մնալ այդ միտումին:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ՀՀԿ-ում խորհրդարանական ընտրությունների շեմին զտումներ են սկսվել, Մելիքյանը պատասխանել է, որ կուսակցությունը միշտ է մաքրում իր շարքերը, ոչ թե միայն ընտրություններից առաջ: