8 ապրիլի 2011 - 13:44 AMT
Նիդերլանդների ադրբեջանական համայնքը հանդես է գալիս Իլհամ Ալիևի դեմ

Ադրբեջանական համայնքն ապրիլի 6-ին բողոքի ակցիա է անցկացրել Նիդերլանդների խորհրդարանի շենքի մոտ: Ակցիայի մասնակիցներն աջակցություն են հայտնել Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններին և դատապարտել Ադրբեջանի կառավարության բռնությունը լրագրողներին և ակտիվիստների նկատմամբ, գրում է Azerireport-ը:

Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ, պահանջել են ազատություն քաղբանտարկյալներին և կոչ արել երկրում իրականացնել քաղաքական բարեփոխումներ: Ցուցարարների ձեռքերում եղել են պաստառներ բանտարկված լրագրող Էյնուլ Ֆաթուլաևի լուսանկարներով, «Ալիև, հեռացիր և թույլ տուր մեզ ապրել» կարգախոսներով:

Ցուցարարների հետ հանդիպել են Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներ Հարի վան Բոմելը և Վասիլա Գաչին: