8 ապրիլի 2011 - 13:45 AMT
Ադրբեջանցի հաքերներն աշխատում են պետության համար` կոտրելով ընդդիմադիր կայքերը

Վերջերս Ադրբեջանում սկսվել են ինտենսիվ գրոհներ անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերի վրա` կաթվածահար անելով նրանց աշխատանքը: Հավաստի աղբյուրներից Pia.az կայքին հայտնի է դարձել, որ բոլոր այդ գրոհները մի խմբի ձեռքի գործն է, որի նպատակն ադրբեջանական ընդդիմության քարոզչությանը խոչընդոտելն է: «Դրա համար ներգրավվել են նաև հաքերներ: Նրանք ամբողջովին իրենց վերահսկողության տակ են վերցրել Facebook սոցիալական ցանցի ադրբեջանական հատվածը և ցանկության դեպքում կարող են գրոհներ իրականացնել»,- պատմել է աղբյուրը:

Միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ միջոց են ձեռնարկել ընդդիմության կոչերի տարածումը կանխարգելելու համար: Հայտնի է դարձել, որ վերջին ժամանակները անկախ ԶԼՄ-ների հեղինակությունը կտրուկ բարձրացել է: Իշխանությունները պլանավորում են արհեստականորեն ընդհատել դրանց գործունեությունը` կեղծելով կայքերի վարկանիշները: