8 ապրիլի 2011 - 14:56 AMT
LinkedIn -ը գործարկել է իր առաջին ծրագիրը Android-ների համար

LinkedIn սոցիալական ցանցը գործարկեց իր երկար սպասված առաջին ծրագիրը Android-ով աշխատող հեռախոսների համար: Այս մասին գրում է ReadWriteWeb.com-ը: Սկսած 2008-ից LinkedIn –ը ունեցել է ծրագիր iPhone հեռախոսների համար, իսկ Android-երի համար նոր է սկսել մշակել:

Ծրագիրն այժմ հասանելի է Android Market-ում: Այն օգտագործողներին հնարավորություն է տալիս տեսնել LinkedIn-ի թարմացումները, կատարել որոնումներ թե՛ կոնտակտների ցանցում և թե՛ ցանցից դուրս, գրել և ստանալ նամակներ, կատարել և պատասխանել հրավերներին, և այլ հնարավորություններ: