8 ապրիլի 2011 - 15:57 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Արաբական երկրների իրադարձությունները միասնական երևույթ չեն

Այն, ինչ կատարվում է արաբական աշխարհում, միասնական իրադարձություն չէ, տարբեր արաբական երկրներում տարբեր գործընթացներ են գնում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, կատարվածը չի կարելի միասնական երևույթ համարել: «Եգիպտոսում սոցիալական ընդվզում է, Եմենում՝ հակասություններ են երկրի հյուսիսի ու հարավի միջև, Բահրեյնում՝ շիա բնակչության ու սունի վերնախավի միջև, Լիբիայում՝ միջտոհմային պատերազմ է»,-ասել է նա: Ըստ նրա, բոլոր այդ իրադարձությունները միավորված են լոկ միասնական տեղեկատվական դաշտով:

Իր հերթին սփյուռքի մասնագետ Էդուարդ Մելքոնյանն, անդրադառնալով այդ իրադարձությունների վտանգավորությանը, նշել է, որ նման դեպքերում առաջին հերթին միշտ տառապում են ազգային փոքրամասնությունները: Ընդ որում, նա ճիշտ համարեց այն, որ Եգիպտոսի դեպքում հայ համայնքը չեզոք դիրք գրավեց: