8 ապրիլի 2011 - 19:27 AMT
Հայկական արմատական ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ

Հայկական արմատական ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընդդիմության ցույցը կշարունակվի Ազատության հրապարակում:

Զուրաբյանը հաղորդել է նաև, որ ժողովուրդը պատրաստվում է ողջ երկրում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անցկացնել: «Թող ոչ ոք չկասկածի քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անցկացնելու գործում մեր վճռականության մեջ»,- ասել է Զուրաբյանը:

ՀԱԿ-ի համակարգողի խոսքով, ընդդիմությունն իշխանություններին հստակ պահանջներ է առաջադրել, սակայն իշխանությունները կամ ցանկանում են ձգել ժողովրդի պահանջների կատարման հարցում` հույս ունենալով, որ ժողովրդական դժգոհության ալիքը կմարի, կամ էլ չեն հասկանում իրավիճակը:

Այնուամենայնիվ, Զուրաբյանը հայտնել է, որ ՀԱԿ-ը գտնում է, որ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը դեռևս սպառված չէ: