8 ապրիլի 2011 - 20:28 AMT
Ապրիլի վերջին կմեկնարկեն Դավթաշենի կամրջի նորոգման աշխատանքները

Ապրիլի վերջին կմեկնարկեն Դավթաշենի կամրջի նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նա նշել է, որ ավագանու կողմից հաստատված Երևան քաղաքի 2011թ. բյուջեով այդ նպատակով համապատասխան գումար է նախատեսվել, և ապրիլի վերջին, մրցույթի ամփոփումից հետո, կմեկնարկեն նորոգման աշխատանքները։

Հետիոտնային նոր անցումների շինարարության ծրագրի վերաբերյալ նշվել է, որ այն ընթացքի մեջ է, և նախատեսված բոլոր աշխատանքները կիրականացվեն։ Ընդ որում, հաշվի է առնված նաև հաշմանդամների համար դրանց մատչելիությունը։ Ավագանու նիստում անդրադարձ է եղել նաև մանկապարտեզներին, գեղասահքի մարզադպրոցի հիմնանորոգմանը, գետնանցումներում սանիտարական վիճակին առնչվող և մի շարք այլ հարցերին, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը: