16 մայիսի 2003 - 20:36 AMT
ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Էդուարդ Շեւարդնաձեն դիտարկում է Վրաստանի ապագա նախագահի մի քանի թեկնածություններ, սակայն վերջնական ընտրություն առայժմ չի կատարել: «Նրանք բարձրակիրթ եւ բազմագիտակ մարդիկ են, սակայն առայժմ ես չեմ հայտնի նրանց անունները»,- ասել է նա: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, այդպիսով Շեւարդնաձեն ցանկանում է պաշտպանել ապագա նախագահին «անտեղի քննադատությունից»: Նա հայտարարել է, որ «ինչ որ մի փուլում նա կհայտնի իր կարծիքն այդ առումով եւ նույնիսկ կհիմնավորի այն»: Նշենք, որ Վրաստանի ղեկավարի հերթական ընտրությունները կկայանան 2005 թվականի գարնանը: Էդուարդ Շեւարդնաձեն բազմիցս հայտարարել է, որ մտադրություն չունի իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին: