9 մարտի 2001 - 19:34 AMT
ԿԱՍՊՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՎ ԱՅԼԵՎՍ ԿԶԲԱՂՎԻ ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
09.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ ԱՄՆ-ի նախագահի Կասպյան տարածաշրջանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլիզաբեթ Ջոնսը հրաժարական է տվել: Այս մասին այսօր հաղորդել է ՆՏՎ թուրքական հեռուստաալիքի վաշինգթոնյան թղթակիցը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Ջոնսի հրաժարականը կապված է Կասպյան եւ Կիպրոսյան խնդիրներով զբաղվող հատուկ ներկայացուցիչների պաշտոններիի լուծարման հետ: Այսուհետ Կասպյան էներգապաշարների հարցերով կզբաղվի ԱՄՆ Պետդեպատամենտը:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Էլիզաբեթ Ջոնսը ստիպված էր ընհատել իր հերթական այցը տարածաշրջան եւ վերադառնալ Վաշինգթոն: