9 ապրիլի 2011 - 17:05 AMT
iPhone-ի «Համր ֆիլմի ռեժիսոր» ծրագիրը ստեղծում է 60-ականների, Չարլի Չապլինի համր ֆիլմերի էֆեկտ

App Store-ում այժմ հասանելի է նոր ծրագիր iPhone հեռախոսների համար՝ «Համր ֆիլմի ռեժիսոր»-ը (The Silent Film Director App), գրում է Gadget Lab-ը։ Այս ծրագիրը ստեղծում է 60-ական թվականների, Չարլի Չապլինի ֆիլմերի էֆեկտ։

The Silent Film Director App-ը կարող է iPhone-ով նկարահանված ցանկացած հոլովակ վերածել 60-ականների ոճի, կամ 20-ականների համր ֆիլմերի ոճի ֆիլմի՝ շնորհիվ տարբեր էֆեկտների։

Ծրագիրը հասանելի է երկու տարբերակով՝ Ստանդարտ և Պրո։

Ստանդարտ տարբերակը հնարավորություն է տալիս ձայնագրել, ներբեռնել և ռենդեր անել հոլովակը տարբեր տեսաէֆեկտներով՝ սև և սպիտակ, 70-ականներ կամ սեպիա, ինչպես նաև ավելացնել երաժշտություն և նվազեցնել կադրերի որակը և արագությունը։

Իսկ Պրո տարբերակը հնարավորություն է տալիս հավելյալ գործիքներ օգտագործել՝ ինչպես օրինակ վերնագրեր ավելացնելը, կադրերի անցումների էֆեկտների ավելացումը և նկարներն ու էֆեկտները խառնելը։

The Silent Film Director ծրագիրը հասանելի է 0,99 դոլարով App Store-ում։ Այն զբաղեցնում է 20.3 MB հիշողության տարածք։ Լեզուն անգլերենն է։