10 ապրիլի 2011 - 14:46 AMT
Երևանում տեղի կունենա բարեգործական համերգ՝ նվիրված Ճապոնիայի երկրաշարժից և ցունամիից տուժածներին

Ապրիլի 10-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ձեր կողքին ենք» բարեգործական համերգ՝ նվիրված Ճապոնիայի մարտի 11 երկրաշարժից և ցունամիից տուժածներին, համերգից առաջացած ողջ հասույթը փոխանցվելու է Ճապոնիա: Համերգի մասնակիցներն են տարբեր համալսարանների ուսանողներ և դպրոցի աշակերտներ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, հասարակական կազմակերպություններ: