10 ապրիլի 2011 - 14:49 AMT
Երեք ամսում Ադրբեջանն ավելի քան 2300 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա: Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսևորում ոչ միայն վերջինշրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտարկումներիցհ ետո, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին: Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13.000 կրակոց, որից մոտ 1200-ը` դիպուկահար հրացաններից, իսկ 1800-ը` խոշոր տրամաչափի զինատեսակներից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տեղի չտալով հակառակորդի սադրանքներին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել և շարունակում ենիրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: