11 ապրիլի 2011 - 10:12 AMT
Ապրիլի 19-ին Հաագայում տեղի կունենա ոգեկոչման համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) Հոլանդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո ապրիլի 19-ին Հաագայում կազմակերպում է ոգեկոչման համերգ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգը կայանալու է գերմանական եկեղեցում: Համերգի ծրագրում հնչելու են Կոմիտասի, Բաբաջանյանի, Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները: