11 ապրիլի 2011 - 11:39 AMT
Ռոբերտ Արզումանյանի «Յագելոնիա» ակումբը հաղթել է «Արկային» Լեհաստանի առաջնությունում

Լեհաստանի առաջնության 21-րդ տուրում «Յագելոնիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, 1:0 հաշվով հաղթել է «Արկային»:

Հաղթանակից հետո «Յագելոնիան» վաստակել է 35 միավոր և զբաղցենում է 2-րդ տեղը, իսկ հաջորդ խաղը տեղի կունենա ապրիլի 16-ին «Զագլեբիայի» հետ, հայտնում է «Յագելոնիայի պաշտոնական կայքը: