11 ապրիլի 2011 - 12:11 AMT
Կալիֆորնիայի հայ գրողները կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 16-ին Կալիֆորնիայի գրողների միությունը (AWAOC) ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան-խաչքարի մոտ, որը գտնվում է Բերբանքի Սբ Ղևոնդ մայր տաճարի մոտ: Արարողության ընթացքում կընթերցվեն երիտթուրքերի կողմից ոչնչացված հայ գրողների ստեղծագործությունները, հայտնում է AWAOC-ի մամլո ծառայությունը: