11 ապրիլի 2011 - 13:08 AMT
Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել, գտնում է թուրքագետը

Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան լարում է դիվանագիտական ջանքերը երրորդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ըստ նրա, նման իրավիճակում անտրամաբանական է խոսելը հայկական սփյուռքի հետ ինչ-որ կապեր հաստատելու մասին:

«Թուրքիան փորձում է ներկայացնել Ցեղասպանության հարցը պատմական առանցքում և որպես հոգեբանական խնդիր, որը կարելի է լուծել Հայաստանի ու սփյուռքի հետ երկխոսության միջոցով: Թուրքիայում Հայոց ցեղասպանության քննարկումների իմիտացիան չի ազդում Անկարայի պաշտոնական քաղաքականության վրա, որն անփոփոխ է: Շանտաժի քաղաքականությունը Թուրքիայի կողմից շարունակվում է: Անկարան օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր լծակները, թույլ չտալու համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ում ու ցեղասպանության ժխտման քրեականացումը Ֆրանսիայում»,-ասել է Հովսեփյանը: