11 ապրիլի 2011 - 14:18 AMT
Մուամար Քադաֆին համաձայնվել է իրավիճակի խաղաղ կարգավորման մասին Աֆրիկյան միության պլանի հետ

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ընդունել է խաղաղ կարգավորման պլան, որն առաջարկվել է Աֆրիկյան միության կողմից: Այդ մասին հաղորդել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման: Այն մտնում է պատվիրակության կազմի մեջ, որը Տրիպոլիում բանակցություններ է անցկանցում Քադաֆիի հետ:

Հիմա Աֆրիկյան միության ներկայացուցիչները մեկնելու են Բենգազի` լիբիական ապստամբների ղեկավարության հետ հանդիպելու համար: Միջնորդների կողմից առաջարկված պլանը նախատեսում է անհապաղ հրադադար, հումանիտար առաքելությունների մուտք հակամարտության գոտի և կողմերի միջև խաղաղ բանակցությունների հաստատում, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: