12 ապրիլի 2011 - 11:04 AMT
Սմբատ Մարգարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունւում

Կազանում ապրիլի 11-ին մեկնարկեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Արդեն հանդես է եկել Եվրոպայի արծաթե մրցանակակիր, Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ):Մարգարյանը գոհացել է միայն փոքր բրոնզե մեդալով «հրում» վարժությունում՝ բարձրացնելով 140 կգ: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդն անհաջող հանդես եկավ և 105 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը: 245 կգ արդյունքով նա երկամարտում զբաղեցրեց 9-րդ տեղը:

Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ Օլեգ Սիրգին (Մոլդովա) 265 կգ արդյունքով:

Ապրիլի 12-ին հայ ծանրորդներից հանդես կգա Էլեն Գրիգորյանը (53 կգ ք/կ):