12 ապրիլի 2011 - 12:41 AMT
ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Սերժ Սմեսովը կներկայացնի Փարիզը «Արևելյան գործընկերությունում» և ՍԾՏՀ-ում

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սերժ Սմեսովը նշանակվել է Ֆրանսիայի ներկայացուցիչը «Արևելյան գործընկերության» և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություններում: Ինչպես հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպան Սմեսովի նշանակումը հաստատում է, որ Ֆրանսիան ամրապնդում է հարաբերություններն արևելյան հարևանների, ինչպես նաև Սևծովյան երկրների հետ:

Մամուլի համար հաղորդագրության մեջ ընդգծվում է Սմեսովի դիվանագիտական փորձը, որը եղել է Ֆրանսիայի դեսպանը Մոլդովայում, Ղազախստանում, Ղրղզստանում ու Հայաստանում: