12 ապրիլի 2011 - 13:49 AMT
ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը հակասում է ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը

Մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված Հայաստանում մարդու իրավունքների զեկույցի Ղարաբաղին վերաբերող մասը Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդվարդ Շարմազանովը նշել է, որ առնվազն տարակուսանք է հարուցում զեկույցում աղաղակող հակասությունների առկայությունը փաստաթղթում:

Հանրապետական պատգամավորի խոսքով, այդ փաստաթղթում գրված դրույթները ուղղակիորեն հակասում են ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի հայտարարություններին, ովքեր բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հիման վրա:

ԱՄՆ պետդեպարտամենտի 2010 թվականի զեկույցում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է եղել որպես «Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: