12 ապրիլի 2011 - 14:25 AMT
Շուտով Երևանի վարչական շրջանների ղեկավարներն անձնական էջեր կունենան Facebook-ում

Շուտով Երևանի բոլոր վարչական շրջանները կունենան պաշտոնական կայքեր, իսկ վարչական շրջանների ղեկավարները` հատուկ բացված անձնական էջեր Facebook սոցիալական ցանցում: Այս մասին լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքապետի խոսքով, Facebook-ում բացված իր էջի միջոցով Երևանին վերաբերող խնդիրներով իրեն են դիմում բազմաթիվ քաղաքացիներ, ինչն, ըստ Կարապետյանի, աշխատելու բավականին արդյունավետ միջոց է:

«Վարչական շրջանների կայքերի ու Facebook-ում էջերի միջոցով քաղաքացիները իրենց դիմումները, պահանջները, դիտողությունները կուղղեն անմիջապես շրջանի ղեկավարին»,- ասաց Երևանի քաղաքապետը: