12 ապրիլի 2011 - 17:58 AMT
Թուրքիայում իսլամիստ ծայրահեղականների են ձերբակալում

Թուրքական ոստիկանությունը 40 հոգու է ձերբակալել, որոնց կասկածում են իսլամիստական խմբավորումների հետ կապերի մեջ: Ծայրահեղականների ձերբակալման ոստիկանական օպերացիան միաժամանակ տեղի էր ունենում ողջ երկրի տարածքում:

Երեքշաբթի օրը` ապրիլի 12-ին, ձերբակալված կասկածյալները կապված են «Ալ-Քայիդայի» կամ «թուրքական Հըզբոլլահի» հետ: Այդ խմբավորումն իր անունը ստացել է լիբանանյան «Հըզբոլլահից», սակայն ուղղակիորեն կապված չէ նրա հետ: Օպերացիան շարունակվում է, հաղորդում է MIGnews.com-ը: